Четверг, Март 23, 2017
Главная > Lurer > Երեխայիս հոր կողմից օգնություն չեմ ստացել, փոքրիկի հարցում ինձ հարկավոր է տղամարդու թիկունք. Լիանա Զուրաբյան
loading...

Երեխայիս հոր կողմից օգնություն չեմ ստացել, փոքրիկի հարցում ինձ հարկավոր է տղամարդու թիկունք. Լիանա Զուրաբյան

Asekose.am-ը գրում է.

«Ես ու Լևոն-Արշակս միասին ապրում ենք շատ երջանիկ: Ես ամեն օր քնում և զարթնում եմ որդուս հետ, այդ պատճառով ցանկացած օր ինձ համար լուսավոր է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց հանդիսավար, ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Լիանայի խոսքով Լևոնը խելացի և լուրջ տղա է.

«Մի քանի օրից Լևոնս կդառնա 4 ամսական: Այնպես չէ, որ նա իմ որդին է դրա համար եմ ասում, բայց Լևոնն իսկապես շատ խելացի և լուրջ տղա է: Նրա հետ ացկացրած ցանկացած վայրկյան ինձ համար երջանկություն է»:

Լիանան նշեց, որ սկսվել են ասմունքի երեկոների և հաղորդումների նկարահանման առաջարկները, ինչի ժամանակ միայն  ստիպված է լինում փոքրիկից հեռու լինել.

«Նկարահանման հրապարակում ստիպված եմ լինում հեռու լինել փոքրիկից, այդ ժամանակ երեխայիս խնամքով զբաղվում է դայակը, մայրիկս և քույրս ևս շատ են օգնում: Ես ունեմ նաև այնպիսի սաներ, ովքեր միշտ կողքիս են, հետևաբար ես ու տղաս երբեք միայնություն չենք զգում: Սաներս ասում են, որ Լևոնն իրենց փոքրիկ եղբայրն է, այսինքն Լևոնս հարուստ է քույր-եղբայրներով: Հիմա էլ, թեկուզ այս խառը իրավիճակին պատրաստվում եմ դեկտեմբերի 3-ին նշել մեր ասմունքի կենտրոնի 5-ամյակը: Բայց միևնույն է, ամենից առաջ Լևոնս է»:

Այն հարցին, արդյոք դժվար չէ երեխային մեծացնել առանց երեխայի հայրիկի, Լիանան նշեց.

loading...

«Ես չեմ կարող ստել և ասել, որ ամեն ինչ կատարյալ եմ անում, ոչ: Բայց և փորձում եմ անել որդուս համար այն, ինչը հնարավոր է: Բնականաբար դժվար է առանց թիկունքիդ տղամարդ ունենալու մեծացնել փոքրիկին, բայց ես փորձում եմ անել ու կարծում եմ ստացվում է»:

Լիանայի խոսքով երեխայի հայրը ոչ մի կապ չունի իրենց հետ.

«Մենք ոչ մի կապ չունենք երեխայի հայրիկի հետ, նրա կողմից ոչ մի օգնություն չեմ ստացել: Գիտեք շատերը զարմանում են, նույնիսկ չարախոսում, բայց ես երբեք վատ չեմ արձագանքում դրան: Ես շնորհակալ եմ նրան, քանի որ նրա շնորհիվ ես ունեցա իմ որդուն: Առանց նրա իմ երեխա ունենալու երազանքը չէր կարող կատարվել: Այդ իսկ պատճառով երբեք չեմ խոսել ու չեմ խոսի վատը նրա մասին, նա իմ երեխայի գենետիկ հայրն է և վերջ»:

Լիանան նշեց, որ ապագայում իր կողքին հնարավոր է լինի տղամարդ մի պայմանով.

«Բնական է` այս պահին ես չեմ շտապում, բայց եթե ապագայում իմ կողքին լինի տղամարդ, ապա միայն մեկ պայմանով` նա պետք է ընդունի ինձ ու իմ որդուն միասին, նրա համար իսկապես լինի հայր: Ես հայր ու մայր հասկացությունը մի փոքր այլ եմ ընկալում: Ծնողները նրանք են, ովքեր երեխային կյանք են տալիս, իսկ հայրն ու մայրը`ովքեր երեխային պահում են ջերմ, տաք ու երջանիկ կյանքով: Չգիտեմ կլինի այդպես թե ոչ, բայց ես անկեղծ կլինեմ ու կնշեմ, որ իսկապես ինձ հարկավոր է տղամարդու ուժ և թիկունք, որպեսզի երբեք որդիս ոչնչի պակաս և նեղություն չունենա»:

Չնայած միայնակ լինելուն`Լիանան վստահաբար նշում է, որ երբեք նախանձով և չարությամբ չի լցվում զույգ տեսնելիս, ավելին` սրտանց երջանկություն ու ամուր ընտանիք է մաղթում.

«Ես հաճախ եմ հարսանիքների հանդիսավար լինում, ես ամեն անգամ նորապսակ զույգերին սրտանց ամուր ընտանիք և շատ փոքրիկներ եմ մաղթում, երբեք միայնակ լինելս չի կարող ազդել նրա վրա, որ նախանձով կամ չարությամբ լցվեմ: Անկեղծությամբ կնշեմ նաև մի դեպք, երբ փոքրիկի կնունքի հանդիսավար էի ու տեսնում էի, թե այդ փոքրիկ տղային ինչպես էին ձեռքից ձեռք տանում իր պապիկները, հայրիկը, հորեղբայրն ու քեռին: Իմ փոքրիկին կանայք են խնամում, նա ամեն օր կանանց է տեսնում, այդ տեսարանը տեսնելիս անկեղծ սրտով ցանկացա, որ մի օր Լևոնս էլ զգա  տղամարդկային այդ սերը, որի բացակայությունն այսօր իսկապես կա»:

Զրույցի վերջում Լիանան մաղթեց բոլոր կանանց մայրանալ.

«Ես իսկապես ցանկանում եմ, որպեսզի բոլոր կանայք այդ օրհնությունը ստանան: Ուզում եմ, բոլոր աղջիկները, ովքեր ցանկանում են մայրանալ, շատ շուտ զգան մայրության բերկրանքը, իսկ մայրանալուց հետո դաստիարակեն այնպիսի երեխաներ, որոնցով ապագայում մեր ազգը հպարտանա, և ինչպես այսօր են բողոքում ու վատաբանում մեր բարձրաստիճան այրերին, թող որ ապագայում միայն գովերգեն ու հպարտանան գալիք սերունդով»:

177 просмотров всего, 1 просмотров сегодня