Воскресенье, Апрель 30, 2017
Главная > Lurer > Սոնա Շահգելդյանը` երկրորդ անգամ մայրանալու մասին
loading...

Սոնա Շահգելդյանը` երկրորդ անգամ մայրանալու մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանը աշխատում է անդադար’ պարբերաբար իր երկրպագուների դատին հանձնելով նոր աշխատանքներ: Միաժամանակ, կարիերայում հաջողություններ գրանցելուց զատ’ երգչուհին աչքաթող չի անում նա անձնական կյանքը: Ինչպես հայտնի է’ Սոնայի որդին շուտով կդառնա մեկ տարեկան: Ավելին’ լուրեր են տարածվել, թե երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Թեմայի իսկությունը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով հերքեց լուրը, բայց ավելացրեց.

«Ոչ, հիմա բալիկի չեմ սպասում, բայց Աստծո կամոք, իհարկե, կրկին երեխաներ կունենամ: Առհասարակ բալիկներ շատ եմ սիրում շատ կցանկանամ, որ ընտանիքս մեծ լինի: Ամեն ինչ առջևում է»:

loading...

 

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը’ Սոնա Շահգելդյանը նշեց. «Այս պահին մի շարք ծրագրեր ունեմ, որոնք իրար հետից կներկայացնեմ գալիք տարվա սկզբին: Սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ, նա մենահամերգ Երաևանում, որն ինձ համար շատ սպասված է»:

 

Մեզ հետ զրույցի ընթացքում Սոնա Շահգելդյանը հիշեց, նա վերջերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունը: Խոսելով այդ միջոցառմանը իրեն չհրավիրելու մասին’ Սոնան նշեց.

 

«2010-ին ես մասնակցել եմ «Նոր ալիք» մրցույթին, որտեղ հաղթանակ տարա’ հավատացեք, որ այդ մրցանակից այն կողմ ինձ այլ մրցանակներ հարկավոր չեն, քանի որ այդ ժամանակ ես ոչ միայն ինձ, այլ երկրիս հաղթանակ բերեցի: Երբեք չեմ խնդրում, որ ինձ հրավիրեն այս կամ այն համերգին, երբեք ծանոթ-բարեկամ գործոնը ինձ մոտ չեմ աշխատեցնում: Ես չեմ աշխատում, որ ինձ հրավիրեն այս կամ այն մրցանակաբաշխությանը ու մրցանակներ տան, ես աշխատում եմ իմ հանդիսատեսի համար, որոնք ինձ սիրում են ու գնահատում: Ինձնից բացի շատ այլ երգիչ-երգչուհիներ չկային այդ մրցանակաբաշխությանը, պատճառը’ ինքս էլ չգիտեմ: Կարծում եմ’ պատճառներից մեկն էլ այն էր, որ շատ մարդկանց համար մրցակից եմ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

196 просмотров всего, 3 просмотров сегодня