Вторник, Январь 17, 2017
Главная > Lurer > Միայն Քիմ Քարդաշյանին նման լինելով «Եվրատեսիլ» չեն գնում
loading...

Միայն Քիմ Քարդաշյանին նման լինելով «Եվրատեսիլ» չեն գնում

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակից Էջինի ամեն ելույթից հետո զարմանում եմ, թե ինչպես է նա հայտնվում հաջորդ փուլում: Աղջիկ, ով ունի ամեն ինչ՝ բացի ձայնից ու երաժշտական լսողությունից, կարողանում է մեկը մյուսի հետևից հաղթահարել երաժշտական մրցույթի փուլերն, ու չեմ էլ զարմանա, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվի և մեկնի Եվրատեսիլ: Սակայն այստեղ մի տհաճ պահ կա. Էջինը, հաջորդ փուլ անցնելով, մրցույթից դուրս է թողնում իսկապես որակյալ ու լուրջ երգիչ-երգչուհիների, ովքեր պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Ամեն հասարակ հեռուստադիտողի համար էլ, իհարկե, հասկանալի է, թե ինչու է Էջինն այդպես «սիրված» ժյուրիի կողմից։ Կարծում եմ՝ չկա մեկը, ով աղջկան չնմանեցնի Քիմ Քարդաշյանին ու հատկապես նրա կրտսեր քրոջը՝ Քենդալին: Իսկ մենք էլ լավ գիտենք, որ «Եվրատեսիլը» վաղուց դադարել է երգի մրցույթ լինելուց, հիմա այնտեղ երևի թե ամեն ինչ առաջանային է համարվում՝ բացի լավ երգից ու երգեցողությունից: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է հավատալ, որ Էջինի տարբերակը կարող է աշխատել: Սակայն մի կարևոր ԲԱՅՑ. աղջկա հետ աշխատանք է պետք՝ լուրջ, երկարատև ու մարզիչների համար իսկապես տանջալի աշխատանք: Աղջկա մոտ չկա ո՛չ ձայն, ո՛չ ռիթմի ընկալում, ո՛չ… Մի խոսքով՝ աշխատեք և ոչ թե կարծեք, թե միայն Քիմի հետ որոշակի նմանությունն արդեն հերիք է Եվրոպային զարմացնելու համար: Մեր ականջներն են տանջվում այդ աղջկա ամեն ելույթի ընթացքում, գոնե եվրոպացիներին խղճացեք:

loading...

egin.PNG

161 просмотров всего, 1 просмотров сегодня