Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Ինչ կա Հայաստանի ամենամեծ կրծքերով մոդել Անչոկի և Սոս Ջանիբեկյանի մեջ (լուսանկարներ)
loading...

Ինչ կա Հայաստանի ամենամեծ կրծքերով մոդել Անչոկի և Սոս Ջանիբեկյանի մեջ (լուսանկարներ)

Երեք շաբաթ է՝ «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն: Մոդել Անչոկը նախագծում պայքարում է Սոս Ջանիբեկյանի սրտին հասնելու համար: Դերասանի սիրտը գրավելուպայքարում Անչոկը նաև կոնֆլիկտների կիզակետում է հայտնվել: ԹեևBlogNewsի հետ զրույցում Անչոկը ասացոր ինքավստահ էվարդերիարարողության  ժամանակ ակնհայտ էթե որքան է հուզվումորպեսզինախագծից դուրս չմնաBlogNewsը ներկայացնում է Անչոկի հետ զրույցը:

— Անչոկ, փաստորենսիրահարվա՞ծ էիր Սոսին:

— Միանշանակ ոչ: Ես Սոսին սիրահարված չէի, սակայն Սոսն այն մարդն է, ում ես ցանկանում էի բացահայտել: Չգիտեմ՝ նախագծի ընթացքում կամ նախագծից հետո մեր միջև ինչ հարաբերություններ կարող են ձևավորվել, բայց մինչև նախագիծը ես նրան ճանաչել եմ որպես ընկեր: Հիմա փորձում եմ իրեն ճանաչել այլ տեսանկյունից:

— Նրա հետ անձամբ ծանոթ լինելուց հետո ի՞նչը քեզ ստիպեց գալ նախագիծ:

— Մենք ունենք ընդհանուր լավ ընկերներ, հասցրել ենք շփվել: Սակայն Սոսն այն մարդն է, ում օր-օրի կարելի է բացահայտել, ինչի համար էլ այս նախագծում եմ:

— Հաշվի առնելով ձեր ծանոթ լինելը՝ ավելի առաջատար դիրքերո՞ւմ ես, քան մյուսները:

loading...

— Չէ, դա բացարձակ կապ չունի: Դա կարող է նաև խանգարել, քանի որ Սոսն ինձ ճանաչում է: Հնարավոր է՝ այլևս ոչինչ չունենա բացահայտելու իմ մեջ: Գուցե այստեղ կլինեն ավելի հետաքրքիր աղջիկներ, քան ես եմ: Ոչինչ չեմ կարող ասել:

— Սոսը ինչ-որ բա՞ն գիտի քո մասին, որը կարող է խանգարել:

— Հավատացեք, չկա նման բան:

— Նախագիծը հավակնում է բարձր ռեյթինգի: Կարելի՞ է ենթադրել, որ քեզ նախագիծ է բերել հեռուստատեսությունը, հայտնի դառնալու ցանկությունը:

— Չէ: Ես հայտնի դառնալու կարիք չունեմ, քանի որ բավականին շատ հայտնիություն արդեն ունեմ: Չեմ կարծում, որ նախագիծը պետք է ինձ օգներ այդ հարցում:

— Եթե քեզ հայտնի ես համարում, պետք է երկրպագուներ էլ ունենաս: Ինչպե՞ս են երկրպագուներդ վերաբերում մասնակցությանդ:

— Նվիրյալ երկրպագուները միշտ ընդունում են քո աշխատանքը:

Իմ ծանոթներից գրեթե ոչ ոք չգիտեր, որ մասնակցելու եմ նախագծին: Շատերի համար շոկային էր, քանի որ նախագիծն ինձ համապատասխան չէր:

— Ինչո՞ւ:

— Շատերը կարող են կարծել՝ Անչոկն ուզում է ծանոթանալ Սոսի հետ և ամուսնանալ: Իրականում ես չեմ ուզում ամուսնանալ Սոսի հետ, բայց ուզում եմ բացահայտել, ճանաչել իրեն:

— Ի՞նչը պետք է ստիպի Սոսին ընտրել քեզ:

— Չեմ կարող ասել: Սոսը շատ անկանխատեսելի է: Կարող է մտածեմ՝ այսօր Սոսն ինձ է ընտրելու, հենց այդ օրն ինձ վարդ չհասնի:

— Ամեն դեպքում, քեզ տեսնո՞ւմ ես իր ֆավորիտների ցանկում:

— Վստահ կարող եմ ասել՝ այո: Սակայն, լինելով ֆավորիտների մեջ, որքան առաջ կգնամ, չգիտեմ:

— Ի՞նչն է քեզ տվել այդ վստահությունը:

— Ես, առհասարակ, կյանքում եմ շատ վստահ մարդ, ոչ թե Սոսի կամ նախագծի հանդեպ: Դա ոչ թե Սոսի գործոնն է, այլ իմ: Ես իմ  հանդեպ ունեմ վստահություն, ոչ թե Սոսի հետ հարաբերությունների:

— Ի՞նչ նոր բան ես բացահայտել իր մասին:

— Այս ընթացքում շատ քիչ ենք շփվել: Այսօր երկրորդ հանդիպումն էր, որն անհատական չէր: Շփվելու երկար ժամանակ չի լինում: Դեռ չեմ կարող ասել, որ բացահայտել եմ մի բան, որը չեմ իմացել:

— Այսօրվա հանդիպանը ծաղիկը Սաշային բաժին հասավ: Քեզ համար ի՞նչ է դա նշանակում:

— Ծաղիկը մեկն է, մենք շատ ենք: Բնականաբար, պետք է մեկին բաժին հասներ, դա ոչինչ չի նշանակում:

— Նեղացած չե՞ս:

— Միանշանակ ոչ:

— Աղջիկների միջև արդեն կան լարված հարաբերություններ: Ձևավորվել են խմբավորումներ, որի կողմերից մեկը դու ես: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

— Իրականում ես կոնֆլիկտային մարդ չեմ, ինչպես ինձ պատկերացնում են բոլորը: Էստեղ ի սկզբանե եղել ենք 12 աղջիկ, մյուս 10-ի հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Մեկը, ում հետ լավ հարաբերություններ չունեի, դուրս է եկել, մյուսը մնաց նախագծում: Դա Ալեքսանդրան է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Սա ընդամենը շոու է:

— Ինչո՞ւ դու և Սաշան լեզու չեք գտնում: Օրինակ՝ այսօր նա ստացավ ծաղիկը: Գուցե դա էլ իր ազդեցությո՞ւնն ունի:

— Ես նրա հետ ամեն օր եմ կոնֆլիկտ ունենում: Կոնֆլիկտը եղել է մինչ ծաղիկը: Դրանից հետո դեռ չենք հասցրել կոնֆլիկտ ունենալ: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Սաշան տարիքով շատ մեծ է մեզանից՝ գրեթե մի սերունդ: Մենք երիտասարդ ենք: Ես 21 տարեկան եմ, ինչը չեմ թաքցնում: Սաշան արդեն մեծ կին է, ունի տարիքի հետ կապված կոմպլեքսներ: Կարծում եմ՝ էդտեղից է գալիս ամեն ինչ:

KAR_4311 copy

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

392 просмотров всего, 1 просмотров сегодня