Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Դիանա Շատվերյան VS Անահիտ Սիմոնյան. ով ում է նմանակում
loading...

Դիանա Շատվերյան VS Անահիտ Սիմոնյան. ով ում է նմանակում

Asekose.am-ը գրում է.

Դիզայներներ Անահիտ Սիմոնյանն ու Դիանա Շատվերյանն իրենց նոր հավաքածուից նմուշներ են ներկայացրել, որը, ըստ շատերի, իրարից գրեթե չեն տարբերվում: Համացանցի օգտատերերի կարծիքով աղջիկներից մեկը կրկնօրինակում է մյուսի աշխատանքը:

Asekose.am-ը կապ հաստատեց դիզայներ Դիանա Շատվերյանի հետ՝ լսելու կողմերից մեկի տեսակետը վերոնշյալի վերաբերյալ.

loading...

«Ինձ ու իմ աշխատանքներին հետևողները գիտեն, որ ինձ համար արդեն տարիներ շարունակ ավանդույթ է դարձել գալիք տարվա կենդանակերպի նշանով հավաքածու ներկայացնելը:  Անկեղծ ասած ես չեմ տեսել Անահիտի մոդելավորած աքլորով զգեստը, բայց վստահ եմ, որ դժվար նմանություն լինի: Գալիք տարին աքլորի տարի է, հետևաբար շատերը կարող են նման մտահաղացմամբ հանդես գալ: Իսկ իմ մասով ևս մեկ անգամ կցանկանամ նշել, որ տարիներ շարունակ իմ կատարած աշխատանքի արդյունքում ես նմանակումներ անելու կարիք իսկապես չունեմ»:

Asekose.am-ը նաև փորձեց մեկնաբանություն  ստանալ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանից, ով հարցը լսելուց հետո նշեց հետևյալը.

«Իմացեք, որ ես հարցազրույցներ չեմ տալիս»:

185 просмотров всего, 1 просмотров сегодня