Четверг, Март 23, 2017
Главная > Lurer > Դասերը չեն դադարեցվի` վիրուսը նահանջում է
loading...

Դասերը չեն դադարեցվի` վիրուսը նահանջում է

Yerkir.am-ը գրում է.

Այս պահին սուր շնչառական վիրուսների պատճառով դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

loading...

Նա նշեց նաև, որ երեկ է խոսել առողջապահության նախարարի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ  դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա:

«Դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ, այսինքն` մենք պետք է նրանցից ահազանգը ստանանք, որ վիրուսի աճման միտում կա, որից հետո միայն որոշում կայացվի: Հիմա բոլոր այն դպրոցներում, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցում է 15 տոկոսը, կատարում ենք պրոֆիլակտիկ գործողություններ»,- ասաց նախարարը:

145 просмотров всего, 2 просмотров сегодня