Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > «Գաբին իր մակարդակով ինձ համապատասխան չէր. ինքնահավան էր» Լևոն Աբգարյանը՝ նախկին կնոջ մասին
loading...

«Գաբին իր մակարդակով ինձ համապատասխան չէր. ինքնահավան էր» Լևոն Աբգարյանը՝ նախկին կնոջ մասին

Blognews.am-ը գրում է.

Լևոն Աբգարյանի և Գաբիի սիրո պատմության մասին գիտեին շատերը: Ոմանք քննադատում էին, ոմանք էլ ուրախանում նրանց միության համար: Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրանք բալիկ ունեցան՝ անվանելով նրան Ծիրանե: Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ զույգն այլևս միասին չի ապրում։ Պարզաբանում ստանալու համար BlogNews.am-ը խոսել է Լևոն Աբգարյանի հետ. «Նախ ասեմ, որ ես ամուսնացած չեմ եղել Գաբիի հետ, մենք միասին պարզապես ապրել ենք: Եթե ամուսնացած չես, ի՞նչ ամուսնալուծության մասին է խոսքը: Ամեն ինչ նորմալ է, երեխան ծնվել է, ես երեխայի հայրությունը ընդունել եմ, նա իր համար է ապրում, ես՝ իմ: Երբ ապահովված կյանքով ես ապրում, սերը կորում է, պետք է անապահով լինես, որ սեր մնա, որովհետև ընտանիքը հարգանք է, պատիվ, ադաթ, իսկ ես տիեզերքի սիրո ներկայացուցիչն եմ, չեմ կարող առանց սեր ապրել»:

loading...

Լևոնը նշում է, որ իրեն մենակ շատ ավելի լավ է զգում, ինչպես նա է ասում՝ մենակ է, բայց ոչ միայնակ. «Երբ անընդհատ մեկի հետ ես, արդեն այն կյանքը չէ: Գաբին իր մակարդակով ինձ համապատասխան չէր. շատ ինքնահավան և բարդ անձնավորություն է: Նա քառասուն տարի ինձնից փոքր է, թող գնա մեկի հետ ամուսնանա և կյանքը տնօրինի: Ես, ավելի լավ է, երեխային տիրություն անեմ: Իմ երեխան լրիվ իմ կրկնօրինակն է, մի հրաշք երեխա է՝ աստվածային տեսքով»:

Խոսելով Գաբիի մասին՝ Լևոնն այսպես արտահայտվեց. «Նա ամեն առավոտ արթնանում էր և Ֆեյսբուքում գրում, որ ամուսնացած է, իսկ ես նրան ասում էի, որ պարզապես ապրում ենք իրար հետ: Նա շատ էր հպարտանում ինձնով, միշտ գրկում էր ինձ, երբ, օրինակ, փողոցով քայլում էինք, համբուրում էր: Ինչ արեց, արեց: Ես նրան նվիրել եմ մի ֆանտաստիկ Ծիրանե, թող ուրախանա»,- եզրափակեց Լևոնը:

Հ.Գ Լևոնի կինը՝ Գաբին, պահանջեց հեռացնել նյութը՝ չցանկանալով մեկնաբանություն տալ։

299 просмотров всего, 1 просмотров сегодня