Пятница, Март 24, 2017
Главная > Lurer > Հզոր թեյ՝ 50 հիվանդությունների դեմ
loading...

Հզոր թեյ՝ 50 հիվանդությունների դեմ

168.am-ը գրում է.

Fithacker կայքն առաջարկում է 5 բաղադրիչներից պատրաստված թեյ, որը կօգնի կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ, դրանցից են՝ տկարամտությունը, ինֆեկցիաները, քաղցկեղը և այլն:

Այս հրաշք թեյն օգնում է պայքարել ավելի քան 50 հիվանդությունների դեմ:

Քրքում- Քրքումի բուժիչ հատկանիշների մասին գիտեն շատերը: Քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինը նվազեցնում է բորբոքումները, պայքարում է քաղցկեղի դեմ և լավացնում է սրտի վիճակը:

loading...

Կոճապղպեղ- Այս արմատն օգնում է մի շարք խնդիրների դեպքում, հատկապես՝ մարսողական համակարգի և միգրենի հետ կապված: Այն նաև ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է պայքարել քաղցկեղի նման մահացու հիվանդությունների դեմ:

Դարչին- Ասիական երկրներում այս համեմունքը լայն օգտագործում ունի: Այն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու բուժում է վիրուսային ինֆեկցիաները՝ մրսածությունը, հարբուխն ու գրիպը:

Հիլ- Եթե ցանկանում եք կանխարգելել թրոմբների գոյացումը, հիլ օգտագործեք: Այս համեմունքը մաքրում է անոթների պատերը և լավացնում է արյան շրջանառությունը:

Մեղր- Մեղրի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Մեղրն էներգիա է հաղորդում օրգանիզմին և ամրացնում է իմունիտետը:

Ի՞նչ է անհրաժեշտ այս համեղ թեյի համար

  • ½ ճ/գ կոճապղպեղ
  • ½ ճ/գ դարչին
  • 1/6 թ/գ քրքում
  • 1 պտղունց հիլ
  • 500 մլ ջուր
  • 1 թ/գ մեղր

500 մլ ջուրը եռացրեք ցածր կրակի վրա, ավելացրեք կոճապղպեղը, դարչինը, քրքումն ու հիլը: Ամբողջը եռացրեք 5-10 րոպե, ապա քամեք ջուրը և ավելացրեք 1թ/գ մեղր:

Թեյը խմեք ամեն օր առավոտյան:

225 просмотров всего, 1 просмотров сегодня