Вторник, Январь 24, 2017
Главная > Lurer > Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են. Անի Պետրոսյան
loading...

Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են. Անի Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում 1988-ի երկրաշարժի հիշողություններով 28 տարի անց կիսվում է գյումրեցի դերասանուհի Անի Պետրոսյանը:
loading...
«Դժվար է խոսել այս մասին, որովհետև հիշում եմ իմ մանկության հեքիաթային քաղաքը, որը մի վարկյանում վերածվեց ավերակների… Բոլորիս կյանքը ուրիշ հունով սկսեց ընթանալ… Ճակատագրեր խեղվեցին և ճակատագրեր փոխվեցին…Ես 7 տարեկան էի, եղբայրս 6. ես դպրոցում էի, նա` մանկապարտեզում, մայրս և հայրս` տանը։ Երբ երկրաշարժը սկսել է, բոլոր հարազատներս վազել են դեպի իմ դպրոց, որովհետեվ բարձրահարկը իմ դպրոցն էր, իսկ եղբորս մանկապարտեզը մի հարկանի..Մայրս, պապս, քեռիներս… Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են… Դասի ենք նստած, հանդեսի ենք պատրաստվում…Ամեն ինչ սկսեց շարժվել, փոքր էինք, չգիտեինք` դա ինչ է. Երկրաշարժից 10 րոպե առաջ դասարանի դուռը բացվեց, երգի դասատուն ասաց, որ տիկին Գալոյանը (իմ դասղեկը, իմ կարմրամազ Գալոյանը, ով ինձ փրկեց), մեզ ուշացնում է երգի դասից, նա ևս 10 րոպե խնդրեց…10 րոպե չանցած սկսվեց… հետո հիշում եմ, թե ինպես մեզ մի կերպ դուրս հանեց դպրոցից ու տանելով դիմացի այգի, բոլորիս հավաքել մի գունդ էր սարքել ու իր մարմնով փակել էր մեզ… մինչ վերջին երեխաի ծնողի գալը սպասել է, չնայած նա էլ երեխա ու հարազատ ուներ ու չգիտեր, թե նրանք ո՞ւր են. Գնայինք երգի դասի՝ նոր մասնաշենք, հիմա չէինք լինի…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

187 просмотров всего, 1 просмотров сегодня