Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա՝ տանելով խոշոր չափի գումար
loading...

Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա՝ տանելով խոշոր չափի գումար

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո:

loading...

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և աշխատանքից հետո վերադառնալով տուն, իր վարած Honda մակնիշի 20 ԼՍ 069 համարանիշի ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում և երբ ավտոտնակի դարպասը բացել է ՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած նշված գումարը տարել են:

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Շարունակությունն` այստեղ

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2016/12/07/103411/

205 просмотров всего, 1 просмотров сегодня