Вторник, Январь 17, 2017
Главная > Lurer > Իմ մարմնի վրա ոչ մի պլաստիկ միջամտություն չկա. Անի Քրիստի
loading...

Իմ մարմնի վրա ոչ մի պլաստիկ միջամտություն չկա. Անի Քրիստի

Life.panorama.am-ը գրում է.
Վերջին շրջանում հաճախ են կարծիքներ տարածվում, թե երգչուհի Անի Քրիստին մարմնի եւ դեմքի պլաստիկ վիրահատությունների է դիմել: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պաշտոնապես հայտարարեց` ոչ մի պլաստիիկ վիրահատություն չի իրականացրել.
«Շատ է քննարկվում, թե ես մեծացրել եմ շուրթերիս ծավալը, ընդգծել եմ  հոնքերս, փոքրացրել եմ քիթս եւ կատարել եմ մարմնի այլ վիրահատություններ, սակայն ուզում եմ ասել, որ Փառք Տիրոջը, նա ինձ կամեցել է հենց այսպիսին ծնվել եւ իմ մարմնի վրա ոչ մի պլաստիկ միջամտություն չկա»,- նշեց նա:
loading...
Հարցին, թե երգչուհին առհասարակ ի՞նչ վերաբերմունք ունի պլաստիկ վիրահատությունների նկատմամբ, պատասխանեց.
«Իհարկե, այդ հարցում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եթե տարիները անցնեն ու ես կզգամ, որ արդեն բնության կողմից հարված ունեմ, ապա գուցե ինքս էլ դիմեմ այդ միջոցին: Սակայն դեռ երիտասարդ եմ, առաջիկայում էլ կնճիռների առաջացումից չեմ վախենում, քանի որ, կարծում եմ, յուրաքանչյուր փոքրիկ կնճռիկ իր խորհուրդն ու պատմությունն ունի: Ի դեպ, նաեւ նշեմ, որ եթե մի օր պլաստիկ վիրահատության դիմեմ, ինքս կհայտնեմ այդ մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

103 просмотров всего, 1 просмотров сегодня