Вторник, Январь 24, 2017
Главная > Lurer > Ընկերության մեջ բախվեցի դավաճանության. Մհեր
loading...

Ընկերության մեջ բախվեցի դավաճանության. Մհեր

loading...
Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջումխոստովանությամբ է հանդես եկել` այսուհետ փորձելու է չափավոր նվիրվել ու սիրել մարդկանց: Թ՞ե ինչն է Մհերին հիասթափեցրել, ովքե՞ր են դավաճանել ու ի՞նչն է ցավեցրել,Life.panorama.am-ը պարզել է երգչից:
«Իհարկե, անուններ չեմ տա, քանի որ իմ կողմից սխալ կլինի դա: Կարծում եմ, ամեն մեկիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ վերլուծում ես ապրածդ կյանքը: Իմ կյանքի 35-րդ տարում ես որոշեցի խորապես մտածել այդ մասին եւ հետեւություններ անել: Տարբեր խնդիրներից, հարցերից, դրանց լուծումներից, մարդկանց դիրքորոշումից ու անկախ կապիկի տարուց` նրանց կապիկությունից հետո հետո ժամանակի ընթացքում որոշ բաներ եմ պարզել: Ի դեպ` ուրախ եմ, որ ավարտվում է կապիկի տարին` իր տեղը զիջելով բարեհաջողության աքլորի տարուն,- նշեց Մհերն ու շարունակեց.
«Ապրածս տարիներից ու վերլուծություններիցս հետո ինքս ինձ համար վերջնագիր դրեցի` մեկ քայլ առաջ շարժվել, փոխվել, այլեւս անմնացորդ չնվիրվել, հետեւել դիմացինիս խոսքին ու գործին: Սա անելու եմ` չչարանալով, նաեւ տարբերակելով մարդկանց, հասկանալ, թե ում կարելի է նվիրվել, ում` ոչ: Պետք է գտնել ոսկե միջինը, որի գաղափարը շատ եմ սիրում: Ի դեպ` ես գնահատում եմ մարդկանց վարվեցողությունը, այլ ոչ թե ամպագորգոռ բառերը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

133 просмотров всего, 2 просмотров сегодня