Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > Դաժան ու չբացահայտված դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը մահացել է ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց հետո
loading...

Դաժան ու չբացահայտված դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը մահացել է ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց հետո

Shamshyan.com-ը գրում է

loading...

որ ըստ տեղեկությունների՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 30-ին, ժամը 02։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Նոր Խարբերդ Ամառանոցներ 26 փողոցի 23 տան բնակիչ, 55-ամյա Անդրանիկ Խաչատրյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու փաստով։ Վրաերթի ենթարկվածին վարորդը թողել էր անօգնական, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ Ա. Խաչատրյանը վրաերթի է ենթարկվել մի քանի ավտոմեքենաների կողմից, հավանաբար, ճանապարհի մութ լինելու պատճառով վարորդները չեն նկատել ու կրկնակի անգամ վրաերթի են ենթարկել արդեն մահացածին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հատվածում կան տեսախցիկներ, ու քննչական բաժինն ու Շենգավիթի ոստիկանները փորձում են այդ տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել ճիվաղին։ Դիահերձարանում մեծ դժվարությամբ են կարողացել դին կարգի բերել, և միայն հարազատների ճանաչումից հետ է ճշտվել ինքնությունը, իսկ թաղման արարողության ժամանակ էլ դագաղը փակ է եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

99 просмотров всего, 1 просмотров сегодня