Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Դաժան ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. սերբիացի վարորդը կասկածվում է ավտոմեքենաների ջարդի մեջ. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր
loading...

Դաժան ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. սերբիացի վարորդը կասկածվում է ավտոմեքենաների ջարդի մեջ. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:

loading...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/16/104263/

193 просмотров всего, 1 просмотров сегодня