Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Գիտեի, որ տարին ինձ համար հաջող է լինելու ու փաստորեն չէի սխալվում. Մարիամ Ադամյան
loading...

Գիտեի, որ տարին ինձ համար հաջող է լինելու ու փաստորեն չէի սխալվում. Մարիամ Ադամյան

Life.panorama.am-ը գրում է.
Երիտասարդ դերասանուհի Մարիամ ԱդամյանըLife.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող տարին ու խոսել է  2017-ից իր սպասելիքների մասին:
«Դեռեւս անցող տարեսկզբին ասել էի, որ 2016 թվականին սպասել էի ուղիղ 12 տարի, քանի որ ծնվել եմ կապիկի տարում: Գիտեի, որ տարին ինձ համար հաջող է լինելու ու փաստորեն չէի սխալվում: Բնականաբար, եղան բաներ, որոնք չհասցրի իրականացնել այս տարի, սակայն միանշանակ ձեռքբերումներս հաստատ ավելի շոշափելի ու մեծ էին: 2016-ին ինձ հետ կատարված ամենալավ իրադարձությունն այն էր, որ մորաքույր դարձա, հենց իմ տարում ծնվեց մեր կյանքի իմաստը, ով արտաքնապես շատ նման է ինձ: Ես շատ գոհ եմ իմ կապիկի տարուց, ինչին սպասում ու հավատում էի` կատարվեցին, կապիկն արդարացրեց սպասելիքներս»,- նշեց Մարիամ Ադամյանը:
loading...
2017-ի նկատմամբ սպասելիքների մասին խոսելիս Մարիամը նախ նշեց.
«Տարին անցնում է այնպես, ինչպես տրամադրվում ես, այնպես որ 2017-ի նկատմամբ էլ հաստատ մեծ սպասումներ կունենամ, որպեսզի նույն կերպ էլ անցնի: Ներքին վստահություն ունեմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու, բացի այդ, հավատում եմ Նոր տարվա կախարդական գիշերվա երազանքներին, իմ կյանքում միշտ էլ այդպես է եղել` այդ գիշեր հետաքրքիր երազանքներ եմ պահում, որոնք մի հրաշքով իրականություն են դառնում տարվա ընթացքում: Նոր տարվա գիշերը իր խորհրդավորությամբ մի տեսակ տարբերվում է տարվա մնացած գիշերներից»:
Անդրադառնալով ցանկություններին` դերասանուհին շարունակեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

234 просмотров всего, 1 просмотров сегодня