Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > «Ես շատ լավ ելույթ ունեցա». Իջինը «Դեպի Եվրատեսիլից» դուրս մնալու և իր ֆավորիտի մասին
loading...

«Ես շատ լավ ելույթ ունեցա». Իջինը «Դեպի Եվրատեսիլից» դուրս մնալու և իր ֆավորիտի մասին

Tert.am Life-ը գրում է.
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: Tert.am Life-ը զրուցել է նախագծի ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Իջինի հետ, ով եզրափակչից դուրս մնաց:
-Իջին, այս շաբաթ դուրս մնացիք «Դեպի Եվրատեսիլի» եզրափակչից: Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը:
-Ճիշտն ասած, այո: Առաջին կիսաեզրափակչում ժյուրիի գնահատականից և հեռուստադիտողների քվեարկության արդյունքից հասկացա, որ հաջորդը ես եմ դուրս մնալու:
-Այս անգամ միջազգային ժյուրին էր քվեարկում: Նրանց գնահատականներն էականորեն տարբերվում էին հայ երաժիշտներից բաղկացած ժյուրիի քվեարկությունից, սակայն Դուք 2 ժյուրիի կողմից էլ ցածր միավորներ ստացաք: Ինչո՞ւ:
-Ով գիտի: Միայն Աստված գիտի՝ ինչու:
loading...
Այնքան էլ կարևոր չէ՝ ես ինչ եմ ստացել: Ինձ համար կարևոր էր լավ ելույթ ունենալ, շոու ցույց տալ, որպեսզի իմ ֆանատներն ուրախ լինեին այն դիտելիս: Ես ամեն ինչ իրենց համար եմ արել: Երբ եկել եմ այս մրցույթին, չեմ մտածել՝ ինչպես անել, որ ժյուրիին կամ բոլորին դուր գամ: Ես հաճույք եմ ստացել իմ շոուներից, որոնց  գաղափարներն իմն են: Ես ելույթ եմ ունեցել իմ ու իմ ֆանատների համար: Շատ զգացված և ուրախ եմ, որ աջակցություն և սեր ստացա:
-Ըստ Ձեզ՝ Դուք լավ եք  ելույթ ունեցել, պարզապես ցածր միավորնե՞ր եք ստացել:
Ես մտածում եմ, որ շատ լավ ելույթ ունեցա: Յուրահատուկ շոուներ ցույց տվեցի յուրաքանչյուր փուլի ժամանակ: Ժողովուրդն ինձ շատ է աջակցում,  շատերն են գրում, բողոքում, որ արդյունքը ճիշտ չէր, սակայն ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ես շատ ուրախ եմ, որ լավ ելույթ ունենալով դուրս մնացի շոուից:
-Ամեն դեպքում, ցավալի՞ էր դուրս մնալը: Ըստ Ձեզ՝ ավելի լա՞վ կներկայացնեիք Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2017»-ին:
-Ես շատ ուրախ եմ, որ կարողացա այսքան հեռու գնալ: Ամեն անգամ հոգեբանորեն պատրաստվում էինք, որ այսօր կարող ենք դուրս մնալ:
Չգիտեմ՝ ով ինչ կարող էր ցույց տալ, որովհետև մենք բոլորս շատ տաղանդավոր ենք և շատ տարբեր: Յուրաքանչյուրն իր ուժեղ կողմն ունի: Ես  հավատում եմ, որ ֆինալիստ աղջիկները շատ բարձր մակարդակով և արժանի կներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլին»:
Ես շատ էներգետիկ շոու կներկայացնեի: Իմ ելույթներից կարելի է հասկանալ՝ իմ ուժը որտեղ էր:
-Ֆինալիստներից ո՞ւմ եք տեսնում «Եվրատեսիլի» բեմում:
-Բոլոր մասնակիցները շատ ուժեղ և արժանի էին՝ յուրահատուկ կերպարներ: Ես Արծվիկին եմ երկրպագում, սակայն Մարտան էլ է շատ լավ  մասնակից: Նա յուրահատուկ աղջիկ է՝ լավ ձայնով:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

105 просмотров всего, 2 просмотров сегодня