Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար
loading...

Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել անհատական նախաձեռնություններից, քանզի այսօր շատ բան որոշում է իրադրությունը: Ավելի լավ է զբաղվել առօրյայով: Դա կարող է կարգ հաստատել անուշադրության մատնված գործերում, նվազագույնի հասցնել անավարտ գործերի քանակը, միաժամանակ ճշգրտել անձնական մարտավարությունը: Կարող է վերանայման ենթարկվել օրակարգը, առաջադրանքների հերթականությունը:

Ցուլ

Ցուլերը նոր դրական եզրեր կգտնեն ստեղծված իրավիճակում կամ սեփական ծրագրերում: Ավելի լավ է չշտապել վերջնական որոշումներում և դրանց չդրդել ուրիշներին: Որոշ իրավիճակների երկակիությունը տեղին կլինի, քանզի հնարավորություն կտա համեմատել այլընտրանքները: Կարևոր գործերով, որոնք պահանջում են հավաքվածություն և պատասխանատվություն, ավելի լավ է զբաղվել առավոտվանից. երեկոյան կարգապահության փոխարեն կգերակշռի ծուլությունը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են այս օրը նվիրել մանր տնտեսական հոգսերին կամ ծառայողական առօրյային: Օրը թույլ է տալիս նաև գլուխ հանել խճճված սկզբունքային հարցից և ժամանակավոր հավասարակշռության հասնել այնտեղ, որտեղ առայժմ անիրական է վերջնական որոշման ընդունումը: Համարձակ նախաձեռնությունները, պատասխանատու քայլերը, զվարճանքի և ռոմանտիկ միջոցառումները խորհուրդ է տրվում հետաձգել:

Խեցգետին

loading...

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս հետևել իրադրությանը, իսկ գնահատականներում հավասարապես օգտագործել և՛ տրամաբանությունը, և՛ ինտուիցիան: Այսօր չկան մանրուքներ, նշանակություն ունեն բոլոր դետալները: Հնարավոր են հետաքրքիր միջադեպեր, տարօրինակ համանկումներ: Իրադարձությունները հաճախ կդրդեն այլընտրանքային սցենարների, պահեստային ճանապարհների օգտագործման:

Առյուծ

Առյուծներն այսօր հնարավորություն ունեն դադար վերցնելու քրտնաջան աշխատանքում կամ նոր սխրագործություններում, մեկ ռեժիմից անցնել մյուսին: Առիթ կունենաք կարգ հաստատել գործերում, տեսակավորել մանրուքները: Առաջին տեղում կհայտնվեն օգուտի պատկերացումները, չարժե նաև արհամարհել որակի, հուսալիության հարցերը: Հնարավոր է, որ ժամանակն է ազատվել անպետք, փչացած, բարոյապես մաշված իրերից:

Կույս

Կույսերը կարող են հայտնվել ճամփաբաժանում, տատանվել մի քանի սցենարների միջև: Հնարավոր է, որ միանգամից չվճռեք տհաճ, բայց անհրաժեշտ քայլի գնալ, արմատական լուծման փոխարեն կարող եք համառորեն այլընտրանքային ուղիներ փնտրել: Կասկածները բնական և անհրաժեշտ կլինեն, եթե ձեզ մարտահրավեր է նետվել, ռիսկի կամ անհայտության տարրեր պարունակող առաջարկություն է արվել: Եթե ձեր խոսքերն ազդեցություն չեն ունեցել, չարժե վհատվել:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս դադար վերցնել և գիտակացաբար այս օրն անցկացնել «ետնաբեմում»: Շփումն ավելի լավ է սահմանափակել մտերիմ մարդկանցով, վստահելի անձանցով, անձնական օգնականներով: Այսօր լավ կլինի հավելյալ տվյալներ հավաքել պատկերի ամբողջականության համար, այլընտրանքային եղանակներ մտածել բուժման, գաղտնիքների պահպանման, առօրյա գործերի, կենցաղի կազմակերպման համար:

Կարիճ

Կարիճները ժամանակ ունեն ընտրություն կատարելու այս կամ այն ժամանակավոր ռազմավարության օգտին: Վերջնական որոշումներից աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել: Շտապելու դեպքում կարող եք բախվել նյութական, կազմակերպչական կամ այլ բարդությունների հետ: Եթե ինտուիցիան ձեզ չի դավաճանում, ապա այլ մարդիկ, ումից կախված են ձեր ծրագրերը, կարող են պակաս խորաթափանց լինել, հաճախակի փոխել կարծիքները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ արագ որոշումներից և կտրուկ քայլերից: Ծրագրերը մանրակրկիտ վերանայման կարիք ունեն, հատկապես եթե կապված են բնակության վայրի, անշարժ գույքի, անձնական պատասխանատվության հետ: Արժե ժամանակ վերցնել մտորելու համար, չշտապել վերջնական պատասխան տալու գործատուին, մտերիմներին: Շուտով կարող եք զրկվել նախկին ազատությունից, լիազորություններից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել հանգստությունը, սակայն չկորցնել զգոնությունը: Օրը թույլ է տալիս խաղաղության մեջ մնալ ինքներդ ձեզ հետ, սակայն արտաքին միտումները կարող են խաբուսիկ հաճելի թվալ, երկրորդ հատակ ունենալ: Չարժե բացահայտել ձեր թույլ տեղերը, ուրիշներին տեղյակ պահել ձեր ծրագրերին, չափից դուրս վստահել մտերիմներին: Ավելի լավ է չարհամարհել քրոնիկ հիվանդությունների համակարգային բուժումը:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում հույս ունենալ բացահայտ հաղթանակների: Օրվա հանգամանքները կարող են անհնարին դարձնել արտաքին հաջողությունները: Այսօրվա լավագույն նվաճումը կլինի քողարկված խնդիրների բացահայտումը և վերացումը: Կարող եք էական թերություն նկատել ծրագրերում, համակարգային սխալ՝ գործողություններում: Ակտուալ են հիվանդությունների, սուր իրավիճակների կանխարգելման միջոցառումները:

Ձկներ

Ձկներին օրը թույլ կտա հարմարվել իրադրությանը կամ իրենց նոր տրամադրությանը, ինքնազգացողությանը: Մինչ գիշեր կարող եք գտնվել հակասությունների իշխանության ներքո, գործելու ցանկությունը կարող է հարևանել տատանումների հետ: Հնարավոր է նախկին սխալները կրկնելու, նոր պահանջներին չհամապատասխանելու, ռեսուրսներն անիմաստ վատնելու, ծանոթ հիասթափությունը նորից ապրելու վախ:

250 просмотров всего, 2 просмотров сегодня