Четверг, Март 23, 2017
Главная > Lurer > Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը
loading...

Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում ժպտադեմ դերասանուհին պատմել է ծննդյան օրը օրինաչափություններից դուրս նշելու եւ տոնական զավեշտալի «երազանքի» մասին:

«Նախ պետք է ասեմ, որ որոշել էի այս տարի ոչ մի կերպ չնշել ծննդյանս օրը, քանի որ ինձ համար արդեն անհետաքրքիր է կեսգիշերին հավաքվելն ու տոնելը, սակայն այն ինչ չես պլանավորում, ավելի լավ է ստացվում: Առանց զգուշացնելու երեկ գիշեր մեր տուն եկան ընկերներս, հետո նաեւ հարեւաններս ու մեծ տրամադրությամբ նշեցինք ծննդյանս օրը: Ինձ համար շատ հուզիչ ու հաճելի էր շուրջս այդքան մարդ տեսնել, ովքեր հաշվի չէին առել ցուրտն ու գիշերվա ուշ ժամը եւ եկել էին հատուկ ինձ ուրախացնելու համար: Իհարկե, ծննդյանս օրը չէր կարող «նորմալ», առանց խենթությունների անցնել, ուստի գիշերը 4-ին, երբ զգացինք, որ սոված ենք, որոշեցինք դուրս գալ եւ արագ սննդի կենտրոններից մեկում հաց ուտել, իսկ դրանից հետո գնացինք նորաբաց ձմեռային այգին ու լուսաբացը տորթով եւ խմիչքով դիմավորեցինք այնտեղ: Ի դեպ` այդ ամբողջ ընթացքում ես գիշերանոցով էի, ինչպես ասում են` խենթություններն ինձնից անպակաս են»,- ժպիտով պատմեց հոբելյարը:

loading...

Հետաքրքրվելով, թե ինչ նվերներ է ստացել եւ հատկապես ամուսինն ի՞նչ անակնկալ է մատուցել, Նառան պատասխանեց.

«Նախ պետք է ասեմ, որ նվերներ սկսել եմ ստանալ դեռեւս դեկտեմբերի 15-ից` քույրս էր Միացյալ նահանգներից շատ գեղեցիկ անակնկալ արել: Երեկ հյուրերս էլ այնպիսի նվերներ էին ինձ բերել, որոնց նայելիս հասկանում էի, թե ինչքան լավ են ինձ ճանաչում ու ինչքան կարեւոր է սրտացավ մարդկանցով շրջապատված լինելը: Դե իսկ ամուսինս, ինչպես միշտ, օրիգինալ է նվերների հարցում: Մենք սովորաբար տոնածառը դնում ենք դեկտմեբրի 1-ին, սակայն այս անգամ երկրում չլինելու պատճառով մի փոքր ուշացրինք: Օրեր առաջ ուզում էի վերջապես տեղադրել մեր տոնածառը, սակայն ամուսինս ասաց, որ այդ կարեւոր արարողությունը թողնեմ ծննդյանս օրվան, դե իսկ երեկ նա տուն եկավ մեծ տոնածառով: Փաստորեն ծաղիկի փոխարեն տոնածառ ստացա, ինչից շատ-շատ էի ուրախացել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

280 просмотров всего, 1 просмотров сегодня