Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > «ԻՊ»-ը 1 միլիոն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի համար (լուսանկար)
loading...

«ԻՊ»-ը 1 միլիոն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի համար (լուսանկար)

Operativ.am-ը գրում է.

«ԻՊ»-ի ահաբեկիչները 1 միլիոն դոլար պարգև են խոստացել 23-ամյա Ջոանա Պալանիին սպանողին: Նա քրդական ծագմամբ դանիացի է, ով թողել է բարձրակարգ համալսարանը, որպեսզի կռվի Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:

loading...

Այս աղջիկն ահաբեկիչների դեմ պայքարում էր քրդական ապստամբների շարքում, մասնակցել է ռազմական գործողությունների և պատանդներին ազատելու գործողություններին, ինչպես նաև պատրաստում էր նորակոչիկներին:

Այժմ Ջոնան կալանքի տակ է գտնվում հայրենի Կոպենհագենում: Աղջկան ազատազրկում է սպառնում նրա համար, որ նա խախտել է օրենքը, որի համաձայն՝ Դանիայի քաղաքացիներն իրավունք չունեն կամավոր այցեր կատարել ռազմական կոնֆլիկտների տարածքներ: Նրան երկու տարվա ազատազրկում է սպառնում:

264 просмотров всего, 3 просмотров сегодня