Մատչելի հանգիստ Սև ծովի ափին: Բաթումի, Քոբուլեթի, Ուռեկի մեկ անձը սկսած 6 $ -ից
SELECTORNEWS - покупка, обмен и продажа трафика

2014 թ.-ի հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին

2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել:

Ձին կամակոր, հպարտ կենդանի է: Գալիք տարին թերևս բավականին դժվար, բայց հաստատապես ձանձրալի չի լինելու: Մասնագիտական վերելքներ, ճակատագրի անհավանական շրջադարձեր, զարմանալի հնարավորություններ՝ այս ամենից գալիք տարում ավելի քան բավարար է լինելու:

Բայց այն կպահանջի ուշադրության կենտրոնացվածություն և աշխատասիրություն: Աշխատասեր ձին բարեհաճ չէ ծույլերի նկատմամբ: Ձին ամբողջովին կհաստատի իր իրավունքները նոր տարուց միայն մեկ ամիս հետո՝ 2014թ.-ի հունվարի 31-ին, և նրա ուժը կգործի մինչև 2015թ.-ի փետրվարի 18-ը:

Հորոսկոպ

Թե ինչպիսին կլինի 2014թ.-ը կենդանակերպի նշանների համար, կախված է նրանից, թե որ տարերքին են նրանք պատկանում:

 

Կրակի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Խոյ, Աղեղնավոր, Առյուծ

Ձին կրակոտ և կրքոտ կենդանի է, այնպես էր Կրակի տարրերքի ներկայացուցիչները 2014 թ.-ին իրենց շատ լավ են զգալու և կարող են գտնել իրենց ուժի և էներգիայի օգտակար կիրառումը: Եթե Դուք Խոյ եք, ապա 2014թ.-ին կխենթանաք սիրուց: 2014 թ.-ին հաջողությունն ինքն է գալու Կրակի տարերքի նշանների մոտ, բայց նպատակներին հասնելու համար կարող են խանգարել սեփական անհամբերությունն և բռնկուն էությունը: Կրակի տարերքի նշանների համար գալիք տարին հակասություններով լի է լինելու: Նրանք կարող են հասնել ինչպես շատ նպատակների, այնպես էլ կորցնել այն, ինչ նախկինում էին ձեռք բերել՝ կախված նրանից, թե արդյո՞ք նրանք բավարար իմաստութուն, համբերություն և նպատակասլացություն կունենան:

 

Օդի տարերքի կենդանակերպի նշաններ՝ ԵրկվորյակԿշեռքՋրհոս


Ձիուն բնորոշ է հետաքրքրասիրությունը, ընդարձակ մտածելակերպը: Այս հատկանիշները կապում են նրան Օդի տարերքի նշանների հետ: Եթե Դուք պատկանում եք կենդանակերպի նշաններից որևիցե մեկին, ապա պատրաստվեք նրան, որ 2014թ.-ի ընթացքում Դուք գտնվելու եք իրադարձությունների էպիկենտրոնում և մասնակացելու եք հասարակական բոլոր միջոցառումներին: 2014 թ.-ը Ձեզ համար լինելու է անձնական ինքնահաստատման, մասնագիտական վերելքի և ստեղծագործական ձեռքբերումների տարի է: Կապույտ Ձիու տարում Օդի տարերքի ներկայացուցիչների անձնական կյանքը շատ բուռն, ակտիվ, վառ իրադարձություններով հագեցված և անմոռանալի հանդիպումներով լի է լինելու: Եթե ցանկանում եք, որպեսզի սիրավեպը «happy end»-ով ավարտվի, ապա Ձեզանից կպահանջվի  ազնվություն և հաստատունություն:

 

Ջրի տարերքի կենդանակերպի նշաններ՝ ՁուկԽեցգետինԿարիճ

Ձին շատ էմոցիոնալ է, և այդ հատկանիշը կապում է նրան Ջրի տարերքի հետ: Եթե Դուք այս տարերքին եք պատկանում, ապա պատրաստ եղեք, որ 2014 թ.-ին Ձեր էմոցիաները եզրերից դուրս են հորդելու: Շատերի համար գալիք տարին լինելու է էմոցիոնալ թարմացման և վերակենդանացման տարի, երբ մարդ փոխվում է, ապա փոխվում է նաև նրան շրջապատող աշխարհը: 2014 թ.-ին Ջրի տարերքի կենդանակերպի նշաններին բազում փոփոխություններ են սպասվում անձնականում, որոնց ազդեցության ներքո նրանք կկարողանան ավելի ցայտուն արտահայտել իրենց ներաշխարհը: Հենց սերը Ջրի տարերքի նշանների ներկայացուցիչների համար կդառնա այն խթանիչ ուժը, որոնց ազդեցության տակ նրանք հաջողությունների կհասնեն աշխատանքում և ավելի երջանիկ կդարձնեն իրենց անձնական կյանքը:

 

Հողի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Կույս, Ցուլ, Այծեղջուր

Ձիերին հատուկ չէ նահանջել դժվարությունների առաջ և չպայքարել խնդիրների դեմ: 2014 թ.-ը Հողի նշանների համար դառնալու է էական ստեղծագործական և մասնագիտական ձեռքբերումների տարի: Եթե Դուք Հողի տարերքի ներկայացուցիչ եք՝ Կապույտ Ձին Ձեզ բազում նպաստավոր հեռանկարներ կբերի և կարող է ամրապնդել ֆինանսական վիճակը: Իսկ ահա անձնական կյանքում կարող են խնդիրներ սկսվել, եթե Դուք մոռանաք ռոմանտիկայի մասին, և շատ խիստ վերաբերվեք Ձեր սիրելիին: Մի մոռացեք, որ սիրո մեջ ամենակարևորը զգացմունքներն են:

157 total views, 1 views today

SELECTORNEWS - покупка, обмен и продажа трафика

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>


Внимание! : Мнения, выраженные на этом сайте , не обязательно отражают или совпадают с мнением администрации данного сайта.Материалы, опубликованные на нашем сайте , взяты из открытых источников и представлены исключительно в ознакомительных целях.Все материалы служат исключительно для ознакомления, администрация сайта не несёт ответственность за их содержание, возможный вред, причинённый в результате их прочтения,просмотра или применения на практике, и не претендует на авторство материалов, расположенных на сайте. Продолжая пользоваться этим сайтом вы автоматически принимаете вышеуказанное условия или случае несогласия пожалуйста, просим покинуть этот сайт немедленно , без необходимости просмотра содержимого. Если вы автор или правообладатель любого материала из представленных на сайте , и вы считаете, что ваши права были нарушены , пожалуйста, для связи с нами используйте форму обратной связи